շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Համաշխարհային մեդիա կոնգրեսն աչքի կընկնի հագեցած օրակարգով և հետաքրքիր աշխատաժողովներով

Համաշխարհային մեդիա կոնգրեսն աչքի կընկնի հագեցած օրակարգով և հետաքրքիր աշխատաժողովներով

 Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում առաջին անգամ կազմակերպվող Համաշխարհային մեդիա կոնգրեսը (Global Media Congress) եռօրյա աշխատանքների ընթացքում աչքի կընկնի գերհագեցած օրակարգով։Լրատվամիջոցների, թվային տեխնոլոգիաների ու սոցիալական ցանցերի ներկայիս մարտահրավերներն ուսումնասիրող, մեդիա ոլորտի ապագային ու դրա վերջին զարգացումներին նվիրված համաժողովը հնարավորություն կտա մասնակից ԶԼՄ-ներին քննարկել համագործակցության նոր հնարավորություններ ու ընդլայնել փոխգործակցության շրջանակը։

Կոնգրեսի ընթացքում կկազմակերպվի Մերձավոր Արևելքում իր տեսակի մեջ եզակի համաժողով, որը կկրի «Կերտելով մեդիա ոլորտի ապագան» խորագիրը։ Կգործեն նաև տարատեսակ աշխատաժողովներ (workshop), որոնք յուրահատուկ ինտերակտիվ հարթակ կտրամադրեն լրագրողներին, տեխնոլոգիական ընկերություններին, կոնտենտ արտադրողների, թվային մարկետինգի մասնագետներին, հեռարձակող խոշոր ընկերություններին։ Մասնավորապես, դրանց շարքում են լինելու՝ Twitter-ի կողմից կազմակերպվող «Թվային պատումը Twitter-ի հետ», Sky News Arabia-ի կողմից կազմակերպվող«Թվային լրագրություն. ուղեցույց ապագայի լրագրողի համար», Մուհամեդ Բին Զայեդի անվան Արհեստական բանականության համալսարանի կողմից կազմակերպվող «Ապատեղեկատվության էվոլյուցիան. ֆեյք լուրերից մինչև համաշխարհային սոցիալական մեդիայի «ինֆոդեմիա»», RT TV-ի կողմից կազմակերպվող «Սցենարի ստեղծում և ծրագրերի պատրաստում» խորագրերով աշխատաժողովները։

Քանի որ Համաշխարհային մեդիա կոնգրեսի անցկացումը համընկել է նոյեմբերի 16-ի՝ Հանդուրժողականության համաշխարհային օրվա հետ, հատուկ ուշադրություն է դարձվելու նաև այս թեմայի արծարծմանն ու լրատվամիջոցների միջոցով աշխարհում հանդուրժողականության մակադրակի բարձրացման կարևորությանը։

Կոնգրեսը տեղի կունենա ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանու ներքո։ Կոնգրեսի կազմակերպիչներն են Աբու Դաբիի Ազգային ցուցադրությունների ընկերությունն (ADNEC) ու Էմիրաթների լրատվական գործակալությունը (WAM)։ 

Կոնգրեսի աշխատանքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

  • Կիսվել: