շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հաղթական մենամարտ պրոֆեսիոնալ ռինգում. հայ բռնցքամարտիկը հաղթեց տաջիկ մրցակցին

Հաղթական մենամարտ պրոֆեսիոնալ ռինգում. հայ բռնցքամարտիկը հաղթեց տաջիկ մրցակցին

Հաղթական մենամարտ պրոֆեսիոնալ ռինգում. IBA- ի կողմից անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոյի ժամանակ հաղթական մենամարտ է անցկացրել Մարտունու մարզադպրոցի սան Դավիթ Ազիզյանը, որը մարզվում է Ռուսաստանում, բայց ներկայացնում է Հայաստանը: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Տաջիկստանում կայացած 6 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց տանտերերի ներկայացուցիչ Աբուբակր Մուրոդզոդային: Պրոֆեսիոնալ ռինգում սա Դավիթի 2-րդ մենամարտն էր:

  • Կիսվել: