երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատար

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատար

Գրոսմայստեր Էմին Օհանյանը Ղազախստանի Ատիրաու քաղաքում ընթացող «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Էմինը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր՝ 5 հաղթանակ և 2 ոչ-ոքի։

Առաջատարների շարքում է նաև միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, ով ունի 5 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը։

Հայաստանից մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, ով ունի 4.5 միավոր և միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը, ով ունի 4 միավոր։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ։

  • Կիսվել: