ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
13-ամյա հայ շախմատիստը միջազգային մրցաշարում արժանացել է հատուկ մրցանակի

13-ամյա հայ շախմատիստը միջազգային մրցաշարում արժանացել է հատուկ մրցանակի

Զագրեբում ավարտված շախմատի միջազգային խոշոր մրցաշարում հայ շախմատիստ ԷմինՕհանյանը փայլուն է հանդես եկել: Այս մասին տեղեկանում ենք ՀՇՖ-ի պաշտոնական կայքից:

Նշվում է, որ մրցաշարին մասնակցել են 18 երկրների 166 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ:

13-ամյա Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակել 6 միավոր, մինչև 16 տարեկանների պայքարում ցույց տվել լավագույն արդյունքը՝ արժանանալով հատուկ մրցանակի:

Օհանյանը նաև 86 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Զագրեբի մրցաշարի հաղթող է դարձել խորվաթ գրոսմայստեր Կոժուլ Զդենկոն:

  • Կիսվել: