հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գոռ Մանվելյանը միացել է «Նոային»

Գոռ Մանվելյանը միացել է «Նոային»

«Նոան» պայմանագիր է կնքել 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 

Ֆուտբոլիստը 2015 թվականից հանդես է եկել ֆրանսիական «Նանտի» ակադեմիայում, որտեղ խաղացել է ակումբի երկրորդ թիմում, մինչ այդ ադյունավետ խաղով աչքի ընկնելով Ֆրանսիայի Մ-19 առաջնության խաղերում։

2021 թվականին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել Լիգա 1-ը ներկայանցող «Նանտի» հետ, նույն թվականին դարձել է Ֆրանսիայի գավաթակիր՝ թիմում պաշտոնապես նորամուտը նշելով  գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղում։

Այս տարվա սեպտեմբերին Գոռ Մանվելյանը նորամուտն է նշել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։ 

  • Կիսվել: