շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
 Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական «Պուշկաշ ակադեմիա»

Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական «Պուշկաշ ակադեմիա»

«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։ 

«Շնորհակալություն, Ժորա։ Մաղթում ենք քեզ հաջողություններ հետագա կարիերայում»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունգարական ակումբը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2028 թվականը։

Գեորգի Հարությունյանը կրասնոդարյան ակումբի ակադեմիայի սան է։ Նա իր նորամուտը հիմնական թիմում նշել է 2022/2023 մրցաշրջանում։ Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլն եվրո։ Գեորգին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում։

  • Կիսվել: