Գեղասահքի ԱԱ․ Սեմյոն Դանիլյանցը կարճ ծրագրից հետո ավարտեց ելույթը (տեսանյութ)
Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտած՝ Հայաստանի 19-ամյա ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում վաստակեց 70.94 միավոր և գրավեց 26-րդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից։
Կարճ ծրագրին մասնակցեց 36 գեղասահորդ, 1-24-րդ տեղ գրավածները հնարավորություն ստացան մարտի 28-ին հանդես գալ նաև ազատ ծրագրով։
Լավագույն արդյունքը ցույց տվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլյա Մալինինը, որը վաստակեց 111.29 միավոր։
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է նաև Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը, որը կարճ ծրագրում հանդես էր եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո և գրավել 8-րդ տեղը։
Մարտի 26-ին Ակոպովան ու Ռախմանինը հանդես կգան նաև ազատ ծրագրում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:15-ին:
Տեսանյութերը՝ այստեղ և ստորև.


