կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Գագիկ Վանոյանը վերընտրվեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Գագիկ Վանոյանը վերընտրվեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Գագիկ Վանոյանը: Նա առաջադրված միակ թեկնածուն էր

«Այդքան էլ ուրախ չեմ, որ այլ թեկնածուներ առաջադրված չեն, քանի որ առողջ մրցակցությունը միշտ լավ է:

Իմ նախագահության 5 տարիների ընթացքում մարմնամարզությունում եղել են անկախ Հայաստանի լավագույն արդյունքները. շատ սպասված օլիմպիական արծաթե և բրոնզե մեդալներ, աշխարհի առաջնության չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ ու բազմաթիվ  այլ մրցանակակիրներ։

Շարունակելու ենք գրանցել հաջողություններ, նվաճել նորանոր բարձունքներ»,- Գագիկ Վանոյանի խոսքը մեջբերում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: