Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիտվայի ընտրանու հետ
Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի վերջին՝ երրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել տանտեր Լիտվայի ընտրանու հետ (3-3)։
Մեր հավաքականի կազմում գոլերով աչքի են ընկել Դենիս Նևեդրովը, Միքայել Խանդիլյանը և Վլադիմիր Սանոսյանը։ Տանտերերից դուբլ է գրանցել Էդգարաս Բարանաուսկասը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Գիտիս Վասիլիուսը։
Այդպիսով, Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը խմբային փուլում վաստակել է 7 միավոր և առաջին տեղով դուրս եկել B խմբից, որտեղ ընդգրկված էր նաև աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականը։
Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։


