երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ֆրանսիան 14-0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին

Ֆրանսիան 14-0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին

Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում կայացել ենհ B և I խմբերի հանդիպումները։ B խմբում Ֆրանսիայի հավաքականը տպավորիչ՝ 14-0 հաշվով հաղթանակ է տարել Ջիբրալթարի հետ խաղում, հայտնում է armsport.am-ը։

Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է Զաիր-Էմերին, գրանցվել է մեկ ինքնագոլ, ինչպես նաև աչքի են ընկել Թյուրամը, Կլաուսը, Դեմբելեն, Ֆոֆանան, Ռաբիոն, Ժիրուն և Կոմանը դուբլ են ձևակերպել, իսկ Մբապեն՝ հեթ-տրիկ։

Խմբի մյուս խաղում Նիդեռլանդները Վեգհորստի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է Իռլանդիային։ Այսպիսով Նիդեռլանդները, անկախ վերջին տուրում արդյունքից, ապահովել է Եվրո-2024-ի ուղեգիր։ Հունաստանի հավաքականի հետ անձնական խաղերում հոլանդացիներն ունեն առավելություն (հաղթել են երկու խաղերում)։

Խմբի մրցաշարային աղյուսակը

Ֆրանսիա – 21 միավոր
Նիդեռլանդներ – 15
Հունաստան – 12
Իռլանդիա – 6
Ջիբրալթար – 0

I խումբ․ Հանդիպումների արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը

Բելառուս-Անդորրա․ 1-0
Շվեյցարիա-Կոսովո․ 1-1
Իսրայել-Ռումինիա․ 1-2

Խմբի մրցաշարային աղյուսակը

Ռումինիա – 19
Շվեյցարիա – 17
Իսրայել – 12
Կոսովո – 11
Բելառուս – 9
Անդորրա – 2

Շվեյցարիան և Ռումինիան ապահովել են Եվրո-2024-ի ուղեգիր։

  • Կիսվել: