ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջին հարյուրյակում ընդգրկված են չորս հայ շախմատիստներ

ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջին հարյուրյակում ընդգրկված են չորս հայ շախմատիստներ

Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի կայքում հրապարակված ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշի առաջին հարյուրյակում ընդգրկված են չորս հայ շախմատիստներ։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը 54-րդն է: Գաբրիել Սարգսյանը 61-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը՝ 97-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 100-րդը:

Նրանք վերջերս Եվրոպայի թիմային առաջնությունում հանդես եկան Հայաստանի հավաքականի կազմում։

ՖԻԴԵ-ի կանանց աղյուսակում լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը 56-րդն է: Լիլիթ Մկրտչյանը 75-րդն է, Աննա Սարգսյանը՝ 85-րդը։

  • Կիսվել: