երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Եվս մեկ տարի. Մխիթարյանը պայմանավորվել է «Ինտերի» ղեկավարության հետ

Եվս մեկ տարի. Մխիթարյանը պայմանավորվել է «Ինտերի» ղեկավարության հետ

Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերը» համաձայնության է հասել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հաղորդում է հաղորդում է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
 
Նոր պայմանագրով 37-ամյա կիսապաշտպանի աշխատավարձը կնվազի։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը մտադիր է մնալ Միլանում և հայտնել «Ինտերում» մնալու պատրաստակամության մասին:
Լրագրողի խոսքով՝ նրանք պայմանավորվել են մեկ տարով համագործակցությունը երկարաձգելու հարցում:

  • Կիսվել: