շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրոպայի գավաթ․ Հայաստանը նվաճել է 5 մեդալ

Եվրոպայի գավաթ․ Հայաստանը նվաճել է 5 մեդալ

Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարում Հայաստանը նվաճել է 5 մեդալ 16 երկրների 178 ձյուդոիստների պայքարում: Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցել է 5 մարզիկով։

Բոլորն էլ դարձել են մեդալակիր։

Աշիկ Անդրեյան - 60 կգ, արծաթե մեդալ, մարզիչ՝ Նարեկ Սուքիասյան

Վահե Աղասյան - 60 կգ, բրոնզե մեդալ, մարզիչ՝ Կարեն Աղասյան

Մեսրոպ Նիկոյան - 66 կգ, արծաթե մեդալ,  մարզիչ՝ Անտոն Բաբայան

Արտակ Թորոսյան - 73 կգ, բրոնզե մեդալ, մարզիչ՝ Վահե Թորոսյան

Գոռ Կարապետյան - 90 կգ, բրոնզե մեդալ, մարզիչ՝ Վահե Թորոսյան

  • Կիսվել: