ԵՎՐՈ-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տարավ աշխարհի բրոնզե մեդալակրի նկատմամբ
Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում կամային հաղթանակ տարավ աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ՝ 2:1 հաշվով, գրում է armsport.am-ը:
Ուկրաինացիների կազմում հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի 26-րդ րոպեին բացեց Վլադիսլավ Պերվեևը։ Մեր ընտրանու կազմում Միհրան Դերմենջյանը նախ 30-րդ րոպեին վերականգնեց հաշվի տարբերությունը, ապա խաղի ավարտից րոպեներ առաջ ձևակերպեց դուբլ՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կմրցի Չեխիայի ընտրանու հետ։ Խաղը կկայանա հունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին։
Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի B խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
Տեսանյութը՝ այստեղ:


