ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսի

Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսի

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին նշել է, թե որ թիմին կցանկանար տեսնել աշխարհի գավաթը նվաճած, եթե Արգենտինան չկարողանա պաշտպանել 2022-ին նվաճած տիտղոսը։

«Հույս ունեմ, որ մենք դարձյալ կնվաճենք տիտղոսը։ Սա իմ մշտական պատասխանն է, քանի որ Արգենտինան իմ երկիրն է, իմ ժողովուրդը, եւ մեր թիմը ինձ համար վեր է ամեն ինչից։ Բայց եթե Արգենտինան չկարողանա հաղթել այս առաջնությունում, կցանկանայի, որ Պորտուգալիան եւ Ռոնալդուն նվաճեին աշխարհի գավաթը։

Ես մեծ հարգանք ունեմ Ռոնալդուի նկատմամբ։ Անհավանական է նրա արածը ֆուտբոլի համար։ Մենք երկար տարիներ մրցակցել ենք, բայց հարգանքը միշտ եղել է։ Ես գիտեմ, թե ինչ մեծ նշանակություն կունենար Ռոնալդուի եւ Պորտուգալիայի համար հաղթանակն այս առաջնությունում։ Ռոնալդուն ֆուտբոլին տվել է ամեն ինչ, եւ հաղթանակն աշխարհի առաջնությունում անհավանական պատմությունն ավարտելու հրաշալի վերջակետ կլիներ։ Բայց իմ կիզակետում միայն Արգենտինան է։ Նպատակ ու երազանք է դարձյալ հաղթելը»,- Մեսիի խոսքը մեջբերում է CNN-ը։

Խմբային փուլի առաջին տուրում Արգենտինան Մեսիի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով հաղթել է Ալժիրին, Պորտուգալիան 1:1 հաշվով է խաղացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի հետ։

 
 

  • Կիսվել: