շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ես դեմ չեմ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպմանը․ Արաս Օզբիլիս

Ես դեմ չեմ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպմանը․ Արաս Օզբիլիս

Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր չեմպիոն Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների միջև ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին:

«Ես չեմ հասկանում, թե ինչու աֆրիկյան հավաքականներն ամռանը չեն կարող խաղալ Ռուսաստանի հավաքականի հետ, ինչի պատճառով հավաքը չեղարկվել է։ Դժվար է կապել ֆուտբոլն ու քաղաքականությունը: «Ուրարտուում» խաղում են հայեր, ռուսներ և ուկրաինացիներ, ամեն ինչ կարգին է, ոչ մի խնդիր չկա:

Ես դեմ չեմ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպմանը: Այս աշնանը դա հնարավոր չէ, քանի որ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները պետք է մրցեն, բայց ապագայում` հնարավոր է, ինչու ոչ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport24.ru-ն:

Արաս Օզբիլիսը 2012 թվականին էր նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 41 հանդիպում ու դարձել 6 գոլի հեղինակ։ Կիսապաշտպանը 2019 թվականից հետո չի խաղացել ազգային թիմում։

  • Կիսվել: