շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ես ապրում եմ ներկայով, առջևում կա երկու կարևոր խաղ․ Էդգար Սևիկյանը՝ այլ ակումբների հետաքրքրության մասին

Ես ապրում եմ ներկայով, առջևում կա երկու կարևոր խաղ․ Էդգար Սևիկյանը՝ այլ ակումբների հետաքրքրության մասին

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն անդրադարձել է այլ ակումբների կողմից իր հանդեպ հետաքրքրությանը, հաղորդում է «Матч ТВ»-ն։

«Չեմ հետևում մամուլին: Դա ոչ մի կերպ չի ճնշում ինձ։ Ես ապրում եմ ներկայով, առջևում կա երկու կարևոր խաղ։ Պետք է ներդնել բոլոր ուժերն ու վաստակել առավելագույն միավորներ։ Բոլոր մտքերս դրա հետ են կապված։ Պետք է լավ տրամադրությամբ ավարտել տարին»,-ասել է Սևիկյանը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սևիկյանի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական «Նանտը», ռուսական «Կրասնոդարն» ու ԲԿՄԱ-ն։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Նիժնի Նովգորոդի» կազմում անցկացրել է 20 հանդիպում ու խփել 7 գոլ։

  • Կիսվել: