երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երևանում կայանալիք ըմբշամարտի միջազգային մրցաշարին կմասնակցի առնվազն 7 երկիր

Երևանում կայանալիք ըմբշամարտի միջազգային մրցաշարին կմասնակցի առնվազն 7 երկիր

Փետրվարի 22-23-ը Երևանի մարզահամերգային համալիրում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 ազատ ոճի հուշամրցաշար:

Արդեն մասնակցության հայտ են ներկայացրել Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հնդկաստանը։

Մրցաշարի բացումն ու եզրափակիչները կկայանան փետրվարի 23-ին:

Հուշամրցաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի Սպորտի վարչության և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ։

  • Կիսվել: