երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էմին Օհանյանը և Էրիկ Գասպարյանը չորսական հաղթանակ են տարել. շախմատի ԱՊԱ

Էմին Օհանյանը և Էրիկ Գասպարյանը չորսական հաղթանակ են տարել. շախմատի ԱՊԱ

Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Հայաստանի 10 շախմատիստներից 6-ը հաղթանակ է տարել, երկուսն ոչ-ոքի են խաղացել, իսկ երկուսը պարտություն կրել: Ցավոք, սայթաքողների թվում էր նաև մեր 16-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը, որը մինչ այդ տոնել էր չորս անընդմեջ հաղթանակ և գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Նա այժմ զբաղեցնում է 8-րդ տեղը:

Տարիքային նույն խմբում հանդես եկող Էրիկ Գասպարյանն այս տուրում թվով 4-րդ հաղթանակն է տարել: Նա 4,5 միավորով այժմ զբաղեցնում է 6-րդ տեղը: 18-ամյա Էմին Օհանյանը ընթացիկ տուրում նույնպես տարել է չորրորդ հաղթանակը և այժմ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Աղջիկների մրցաշարում բոլորից հաջող հանդես է գալիս Անի Ավետիսյանը (Մ-14), որն այս տուրում տարել է երրորդ հաղթանակը և վաստակած միավորների քանակը հասցրել 4-ի: Նա այս պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում:

Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստներից առավել բարդ մրցակից է բաժին ընկել Էմին Օհանյանին՝ հանձինս ՖԻԴԵ-ի վարպետ Կոնստանտին Պոպովի:

Հիշեցնենք, որ աշխարհի պատանեկան առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով:

  • Կիսվել: