ԵԼ․ «Արարատ-Արմենիան» այսօր կպայքարի հիմնական փուլի ուղեգրի համար
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» օգոստոսի 27-ին Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում կընդունի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։
Հանդիպումը տեղի կունենա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին:
Առաջին խաղում պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը խաղացել էր ոչ ոքի՝ 1:1:
«Արարատ-Արմենիան» ապահովել է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։



