ԵԱ. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց վստահ հաղթանակով
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով մեկնարկեց Երեւանում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում:
Եվրոպայի կրկնակի չեմպիոնը 63,5 կգ քաշայինների 1/8-րդ երզափակիչում մրցեց Անգլիայի ներկայացուցիչ Ժոզեֆ Թայերսի եւ բացարձակ առավելությամբ հաղթանակի հասավ: Նա անգերազանցելի էր բոլոր երեք ռաունդներում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տրիբունաները նախորդ օրերի համեմատ ավելի մարդաշատ էր: Տրիբունաների առաջին շարքում Հովհաննես Բաչկովի մենամարտին հետեւում էր բռնցքամարտիկի որդին եւ բոլորի հետ միասին ակտիվ երկրպագում չեմպիոն հայրիկին:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Հովհաննես Բաչկովի մենամարտի մասին ասաց. «Բարձր կարգ ցույց տվեց»:
Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիրն էլ առաջին հաղթանակը Երեւանում նվիրեց կնոջը, քանի որ այսօր Գոհար Բաչկովայի տարեդարձն է: