շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները մեկնարկային տուրում

ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները մեկնարկային տուրում

Սլովենիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով մեկնարկեցին Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանը եւ Հայկ Մ․ Մարտիրոսյանը։

Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը խաղացին ոչ ոքի։

Սամվել Տեր-Սահակյանը  պարտություն կրեց։

Առաջնությունում կանցկացվի 11 տուր։ Վերջին տուրը տեղի կունենա ապրիլի 6-ին։

  • Կիսվել: