ԵԱ-Երևան. Նարեկ Մանասյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը 92 կգ քաշային քառորդ եզրափակիչում մրցեց Հունաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վահան Նանիձանյանի հետ և հաղթեց 5:0 հաշվով:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին և կիսաեզրափակիչ դուրս եկան Հովհաննես Բաչկովը (63,5), Արթուր Բազեյան (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):