Ձյուդոիստները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մեծահասակների Եվրոպայի Գավաթի մրցաշարում
Ձյուդոյի մեծահասակների հավաքականը, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մասնակցել է մայիսի 7-ից 8-ը Բոսնիա Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի մրցաշարին, որին մասնակցում էին 27 երկրների 237 ձյուդոիստներ։
73 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավեդիսյանը / մարզիչ Վահե Թորոսյան /, հաղթելով 5 գոտեմարտում, նվաճել է արծաթե մեդալ։
66 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Ղալաչյանն էլ / մարզիչ Կարեն Աղաջանյան / գրավել է 3- րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ, գրում է armsport.am-ը: