կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դորտմունդի Բորուսիան գոլառատ խաղում հաղթեց Մյոնխենգլադբախի Բորուսիային

Դորտմունդի Բորուսիան գոլառատ խաղում հաղթեց Մյոնխենգլադբախի Բորուսիային

Բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։

13-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Ռայցը, իսկ 15 րոպե անց Կոնեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

30-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Զաբիցերը, 2 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Ֆուլկրուգը։

45-րդ րոպեին Բայնոու-Գիտենսն առաջ մղեց դաշտի տերերին։

Հանդիպման վերջնամասում դորտմունդյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Մալենը։

  • Կիսվել: