հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դավիթ Մաթեւոսյանը՝ Երեւանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող

Դավիթ Մաթեւոսյանը՝ Երեւանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող

Մայիսի 23–24-ը Երեւանի հեծանվահրապարակում անցկացված «Երեւանի բաց առաջնություն» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ են նվաճել տարբեր մրցաձեւերում:

Երեւանի բաց առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի մարզիկները։ Այս մասին հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականի անդամներից պատանիների խմբում երեք ոսկե մեդալ է նվաճել Դավիթ Մաթեւոսյանը՝ դառնալով բացարձակ չեմպիոն: Պատանի հեծանվորդը ոսկե մեդալներ է նվաճել 500 մետր տեղից մեկնարկ, Scratch եւ Elimination (խմբային դուրս գալով) մրցաձեւերում:

Նույն տարիքային խմբում Սերգեյ Պետրոսյանը 500 մ տեղից մեկնարկ մրցաձեւում նվաճել է բրոնզե մեդալ:

Երիտասարդների խմբում Հայաստանի ներկայացուցիչ Ալեն Միրզոյանը արծաթե մեդալներ է նվաճել  Scratch եւ Elimination (խմբային դուրս գալով) մրցաձեւերում:

  • Կիսվել: