Դավիդ Դավիդյանը հեռացավ «Փյունիկից»
27-ամյա եզրային կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը հեռացավ «Փյունիկից»։ Նա երեւանյան թիմին միացել էր 2022 թվականի հուլիսին և «Փյունիկում» նորամուտը նշել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դեմ առաջին խաղում, գրում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
2023/24 թթ․ մրցաշրջանում Դավիդ Դավիդյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն։
Ընդհանուր առմամբ, նա «Փյունիկում» անցկացրել է 98 խաղ, դարձել է 2 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկում» հանդես գալու ընթացքում Դավիդյանը հրավիրվել է նաև Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 3 հանդիպման։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Դավիդ Դավիդյանին՝ «Փյունիկում» անցկացրած տարիների համար։