կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չորս խաղում՝ վեց գոլի հեղինակ․ հայտնի է Ա Սերիայի հունվարի լավագույն ֆուտբոլիստը

Չորս խաղում՝ վեց գոլի հեղինակ․ հայտնի է Ա Սերիայի հունվարի լավագույն ֆուտբոլիստը

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը ճանաչվել է Ա Սերիայի հունվարի լավագույն խաղացող, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Անցած ամիս Իտալիայի առաջնությունում սերբ հարձակվողը 4 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։

Թուրինյան թիմն այս հանդիպումներում տարել է 3 հաղթանակ և մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի։

Այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: