Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն լավագույնն է ճանաչվել մրցաշարի լիգայի փուլի 5-րդ տուրի արդյունքներով, գրում է armsport.am-ը:
Մբապեն «Օլիմպիակոսի» դեմ խաղում (4:3) դարձել է պոկերի (4 գոլ) հեղինակ։
Շաբաթվա լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Սերու Գիրասին («Բորուսիա Դորտմունդ»), Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը («Մարսել») և Վիտինյան (ՊՍԺ)։
2025/26 մրցաշրջանում Մբապեն խփել է 9 գնդակ և այս պահին գլխավորում է Չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցուցակը։
«Ռեալը» վաստակել է 12 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացել 4-րդ հորիզոնական։


