շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չանչարևիչը՝ Եվրո-2024-ի 10-րդ տուրի լավագույն դարպասապահ

Չանչարևիչը՝ Եվրո-2024-ի 10-րդ տուրի լավագույն դարպասապահ

Նոյեմբերի 21-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային և նվազագույն հաշվով պարտություն կրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ WhoScored-ի, այս խաղի լավագույն ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն էր։

Նա ստացել էր այս խաղում ամենաբարձր գնահատականը՝ 8,8։

Բացի այդ, հայ դարպասապահը նույն ռեսուրսի կողմից ճանաչվել է ընդհանրապես ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրի լավագույն դարպասապահ։

  • Կիսվել: