ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բունդեսլիգա․ Բավարիան գոլառատ խաղում հաղթեց Այնտրախտին, իսկ Բայերը պարտվեց Բեռլինում

Բունդեսլիգա․ Բավարիան գոլառատ խաղում հաղթեց Այնտրախտին, իսկ Բայերը պարտվեց Բեռլինում

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում կայացել են մի շարք ուշագրավ հանդիպումներ, որոնցում հերթական հաղթանակն է տոնել առաջնության առաջատարը, իսկ Լևերկուզենի «Բայերը» միավորներ է կորցրել, գրում է armsport.am-ը:

​Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և 3:2 հաշվով դժվարին, բայց կարևոր հաղթանակ տարավ։

 

Մյունխենցիների կազմում արդեն 16-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդար Պավլովիչը: Հարի Քեյնը նախ 20-րդ րոպեին կրկնապատկեց առավելությունը, ապա 68-րդ րոպեին ձևակերպեց իր դուբլը։

Հյուրերը հանդիպման վերջնամասում կարողացան ինտրիգ մտցնել. 77-րդ րոպեին Ժոնաթան Բուրկարդտը հստակ իրացրեց 11-մետրանոցը, իսկ 86-րդ րոպեին Արնո Կալիմուենդոն հաշիվը դարձրեց նվազագույն, սակայն խաղը փրկել ֆրանկֆուրտցիներին չհաջողվեց։

Տեսանյութերը` ԱՅՍՏԵՂ

​Զուգահեռաբար ընթացող խաղում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվել էր Բեռլինի «Ունիոնին»։ Այս հանդիպման ելքը վճռեց ընդամենը մեկ գոլ. 28-րդ րոպեին աչքի ընկավ բեռլինցիների կիսապաշտպան Ռանի Խեդիրան՝ իր թիմին պարգևելով 1:0 հաշվով հաղթանակ։

​Այս հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

 

​«Բավարիան» 60 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը։
​«Բայերը» 39 միավորով նահանջեց 6-րդ հորիզոնական:

​«Այնտրախտը» 31 միավորով 7-րդն է:
​«Ունիոնը» վաստակած 28 միավորի շնորհիվ բարձրացավ 9-րդ տեղ։

Հաջորդ տուրում՝ փետրվարի 28-ին, կկայանա գերմանական ֆուտբոլի դասական դիմակայություններից մեկը. «Բավարիան» կարտագնա մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Նույն օրը «Բայերն» ընդունելու է «Մայնցին», իսկ «Ունիոնը» հյուրընկալվելու է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ «Այնտրախտն» իր խաղը կանցկացնի մարտի 1-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ֆրայբուրգին»։

 

Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակն այս պահին

  • Կիսվել: