չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն

Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայ բռնցքամարտիկ, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը ԵԱ Մ22–ում հաղթեց ադրբեջանցի Ազրակ Բաբիրովին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Իսկ 51 կգ քաշային կարգի բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը եզրափակիչում պարտվեց ու նվաճեց արծաթե մեդալ։
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներն այսպիսով ավարտեցին մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որը ընթանում էր Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում:
Հայաստանը հավաքականը մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում նվաճեց 2 ոսկե, մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալ։

  • Կիսվել: