ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրն է ապահովում

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրն է ապահովում

Առաջին մեդալը ապահովված է. 60 կգ քաշային Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրն է ապահովում Հայաստանի համար։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից:
 
Մեր մարզիկը շատ վստահ առավելության է հասել Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։
 
Առաջին երկու ռաունդներում ունենալով նկատելի առավելություն՝ 3-րդ ռաունդում Բազեյանը գործել է հաղթողի դիրքից և գործը հասցրել նպատակին։ Նա իր կարիերայում առաջին անգամ է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։
 
Թարմացում.-Կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաև հավաքականի առաջատարներից Հովհաննես Բաչկովը։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Բաչկովը քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել Բելառուսի ներկայացուցիչ Վադիմ Վաուչուկից։

  • Կիսվել: