հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն․ Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձնեց մեդալները 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն․ Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձնեց մեդալները 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին

Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի տղամարդկանց առաջնության եզրափակիչ մենամարտերին և պարգևատրեց 86 կգ քաշային կարգի մեդալակիր մարզիկներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերահին համալիրում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ մենարարտերին վարչապետի հետ ներկա էին նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաև նրանց դուստրերը` Շուշան Փաշինյանը և Արփի Փաշինյանը:

Նրանք հետևել են 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի մենամարտին, ինչպես նաև 92 կգ և գերծանր քաշային կարգերի եզրափակիչ մենամարտերին: Վարչապետ Փաշինյանը մասնակցեց նաև 86 կգ քաշային կարգում մրցանակակիր մարզիկների պարգևատրման արարողությանը` անձամբ հանձնելով բռնվքամարտիկների մեդալները:

Հայաաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հովհաննես Բաչկովը, արծաթե մեդալակիրնե են Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը։ Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալ է նվաճել:

  • Կիսվել: