Բռնցքամարտի ԵԱ. Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին
Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ հայ եւ թուրք բռմցքամարտիկների առաջին հանդիպումը: 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Արթուր Բազեյանը մենամարտեց Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Չիտֆչիի հետ եւ հաղթեց միավորների առավելությամբ:
Արթուր Բազեյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալը: