շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ18 հավաքականը՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր

Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ18 հավաքականը՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր

Կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Անդորրայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: 
 
Բասկետբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի հավաքականը եզրափակիչ խաղում 63։60 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին և արժանացել առաջնության արծաթե մեդալներին:
 
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր: Նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակելով 26 միավոր և կատարելով 21 ռեբաունդ: Նա նաև 6 արդյունավետ փոխանցում է կատարել:

  • Կիսվել: