Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիային
Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին ընկերական խաղում մրցել է Ֆրանսիայի հավաքականի հետ:
107:74 հաշվով առավելության են հասել ֆրանսիացիները, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։
Թիմերը եւս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն հունիսի 17-ին՝ Նորթրիջի համալսարանական արենայում:
Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 04։00-ին):
Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության հաղթող։