շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Բարսելոնայի» լավագույն խաղացող է ճանաչվել Լամին Յամալը

«Բարսելոնայի» լավագույն խաղացող է ճանաչվել Լամին Յամալը

Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը ճանաչվել է «Բարսելոնայի» լավագույն խաղացող անցած մրցաշրջանի արդյունքում, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

 

Լամին Յամալն առաջին անգամ է արժանացել Ալդո Ռովիրայի անվան մրցանակին։ Ռեկորդակիրը «Բարսելոնայի» նախկին խաղացող, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է, որը 6 անգամ է ստացել այս մրցանակը։

Անցած մրցաշրջանում Լամին Յամալն ակումբային մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

  • Կիսվել: