շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ballon d’Or 2025․ տարվա լավագույն դարպասապահի հավակնորդները

Ballon d’Or 2025․ տարվա լավագույն դարպասապահի հավակնորդները

France Football թերթը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի թեկնածուների ցուցակը, որը շնորհվում է համաշխարհային ֆուտբոլի տարվա լավագույն դարպասապահին։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում «Ոսկե գնդակի» հանձնման արարողության հետ միաժամանակ։

Թեկնածուների ցանկում են՝

  • Ալիսոն («Լիվերպուլ»)
  • Յասին Բունու («Ալ-Հիլալ»)
  • Լուկա Շևալյե («Լիլ»)
  • Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»)
  • Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)
  • Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»)
  • Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ»)
  • Դավիդ Ռայա («Արսենալ»)
  • Մաթս Սելս («Նոթինգհեմ Ֆորեսթ»)
  • Յան Զոմեր («Ինտեր»)

2024 թվականին լավագույն դարպասապահ է ճանաչվել «Աստոն Վիլլայի» արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։ Լև Յաշինի մրցանակի առաջին դափնեկիրը եղել է Ալիսոն Բեքերը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 22-ին, Փարիզի Շատլե թատրոնում։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: