կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց նաև Ուկրաինային

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց նաև Ուկրաինային

Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով, գրում է armsport.am-ը:

Առաջին կեսում հիմնականում գրոհում էին ուկրաինացիները։ Հայաստանի հավաքականը ապավինել էր հակագրոհների մարտավարությանը։ Պետք է արձանագրել, որ մերոնք շատ լավ աշխատեցին թիմային պաշտպանության ժամանակ։ Խաղի ընթացքում շատ լավ գործեց Արտակ Դաշյանը։ Բայց առաջին կեսից հետո լուսատախտակին գոլազուրկ ոչ-ոքի էր։

Մեր թիմը տանուլ տվեց ողջ երկրորդ կեսը՝ 3 գնդակ ընդունելով սեփական դարպասն այնպիսի գրոհներից, որոնք այդպես չպետք է ավարտվեին։

 

Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանում մրցում էր Ուկրաինայի ընտրանու հետ և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։

 

Արդեն 61-րդ րոպեին ուկրաինացիների՝ եզրից սկսած խաղարկումից հետո գնդակը հասավ տուգանային հրապարակում գտնվող Ռուսլան Մալինովսկուն, որն անարգել գրավեց Յուրչենկոյի դարպասը․ մեր թիմի պաշտպանները չկարողացան փակել գնդակի ճանապարհը։

77-րդ րոպեին Կարավաևը կրկնապատկեց հաշիվը։ Նա եզրից գնդակն ուղարկեց տուգանայինի մատույցներ, գնդակը հասավ մեր պաշտպանին, բայց նա այն հետ փոխանցեց նորից ուկրաինացուն, որը, առաջ գնալով, գրավեց Յուրչենկոյի դարպասը։

Այս գոլից հետո մեր ընտրանին վտանգավոր գրոհ կազմակերպեց տանտերերի դարպասի մոտ․ Սարգիս Ադամյանի՝ եզրից կատարած հարված-փոխանցումից հետո ուկրաինացիների պաշտպանը գնդակը հեռացնելիս քիչ էր մնում գրավեր սեփական դարպասը, բայց այդ դրվագում հիանալի գործեց 37-ամյա Պյատովը։

Տանտերերի 3-րդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Վիտալի Միկոլենկոն, որի գրոհի ժամանակ Դավիթ Յուրչենկոն դուրս եկավ տեղից, իսկ դեմ դիմաց եկող Մոնրո Արարատը անհաջող հեռացրեց գնդակը՝ հարված հասցնելով նաև մեր դարպասապահին․ արդյունքում գնդակը հայտնվեց մեր դարպասում, իսկ բժիշկները մի քանի րոպե շարունակ օգնություն էին ցույց տալիս Յուրչենկոյին։

Այս խաղից հետո մեր հավաքականը 3 միավորով 3-րդն է խմբում, իսկ Ուկրաինան 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ազգերի լիգայի մեր հաջորդ հանդիպումը կանցկացնենք Շոտլանդիայի դեմ հունիսի 14-ին, Երևանում։

 

  • Կիսվել: