կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը մեկնեց Բուդապեշտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը մեկնեց Բուդապեշտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, ոորտեղ մարտի 28-30-ը տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից Բուդապեշտում Հայաստանը ներկայացուցիչ կունենա 7 քաշային կարգերում․ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Գեւորգ Թադեւոսյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ) եւ Հովհաննես Մխիթարյան (92 կգ):

Եվրոպայի առաջնությունը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2020 թվականի աշխարհի անհատական գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Վազգեն Թեւանյանը:

65 կգ քաշային ըմբիշը վիրահատության է ենթարկվել եւ այժմ վերականգնողական փուլում է:

  • Կիսվել: