շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Այսօրվա խաղի վրա ազդեց երևանյան շոգն ու մրցակցի ճնշումը․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Այսօրվա խաղի վրա ազդեց երևանյան շոգն ու մրցակցի ճնշումը․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Այսօր Երևանում կայացավ Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակևիչը։

«Բավականին երիտասարդ թիմ ունենք, փորձում ենք նրանց ևս ժամանակ տալ։ Դա է պատճառներից մեկը, որ հավանաբար, նրանք չեն դիմանում մրցակցի ճնշմանը։ Այդ իսկ պատճառով էլ վերջին խաղերում գոլ ենք բաց թողնում խաղավերջում։

Այսօրվա խաղում ազդեց նաև երևանյան շոգն ու մրցակցի ճնշումը։

Էմսիսի բացակայությունը ևս ազդեց մեր խաղի վրա»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կազակևիչը։

 

  • Կիսվել: