կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աթլետ Լևոն Աղասյանը երրորդն է World Athletics Continental Tour մրցաշարում

Աթլետ Լևոն Աղասյանը երրորդն է World Athletics Continental Tour մրցաշարում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆրանսիական Մարսել քաղաքում կայացած World Athletics Continental Tour-ի տղամարդկանց եռացատկի վարժությունում Լևոն Աղասյանը գրանցելով 16.39 արդյունք` զբաղեցրել է երրորդ տեղը: Մրցաշարի հաղթողը 17.02 արդյունքով Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Կոմպաորեն է:

Ավելի վաղ Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

  • Կիսվել: