կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ասա՛ ղեկավարիդ՝ թող պայմանագիր ուղարկի․ Ծառուկյանն արձագանքել է ամերիկացու մարտահրավերին

Ասա՛ ղեկավարիդ՝ թող պայմանագիր ուղարկի․ Ծառուկյանն արձագանքել է ամերիկացու մարտահրավերին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատասխանել է ամերիկացի գրեփլեր Մայքի Մուսումեչիի նետած մարտահրավերին, գրում է armsport.am-ը:

Ավելի վաղ UFC BJJ լիգայում հանդես եկող Մուսումեչին Ծառուկյանին հրավիրել էր գրեփլինգի կանոններով գոտեմարտի՝ դիմելով նրան հայտնի «Ուղարկիր ինձ հասցեն» արտահայտությամբ։ Ծառուկյանի արձագանքը սոցիալական ցանցերում եղել է հակիրճ և հստակ.

«Ասա՛ ղեկավարիդ՝ թող ինձ պայմանագիր ուղարկի», — գրել է հայ մարտիկը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ընդհանուր առմամբ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տանելով 23 հաղթանակ։

  • Կիսվել: