ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արթուր Դանիելյանը ստիպված է եղել հրաժարվել հետագա պայքարից

Արթուր Դանիելյանը ստիպված է եղել հրաժարվել հետագա պայքարից

Մոսկվայում ընթանում է գեղասահքի Ռուսաստանի Գրան պրին: Հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը չի կարողացել շարունակել պայքարը:

Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի կայքը տեղեկացնում է, որ 19-ամյա մարզիկը ստիպված է եղել բժշկական տվյալների պատճառով հրաժարվել հետագա ելույթներից:

Ազատ ծրագրում Դանիելյանը գրավել էր 11 տեղը:

  • Կիսվել: