շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Արտո Բաղրամյանը դարձել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սամվել Գրիգորյանը և Դավիթ Դունիամալյանն արծաթե մեդալ են նվաճել

Արտո Բաղրամյանը դարձել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սամվել Գրիգորյանը և Դավիթ Դունիամալյանն արծաթե մեդալ են նվաճել

Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում արդեն իսկ չեմպիոն ունենք։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 46 կգ քաշային Արտո Բաղրամյանը, ով եզրափակիչում պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցի։ Այդ մասին հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
 
44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 48 կգ քաշային Դավիթ Դունիամալյանը դարձել են արծաթե մեդալակիր։ 2-րդ մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի ևս 3 հայ մարզիկ։
 

  • Կիսվել: