հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Արսենալը» 22 տարվա ընդմիջումից հետո հռչակվեց Անգլիայի չեմպիոն

«Արսենալը» 22 տարվա ընդմիջումից հետո հռչակվեց Անգլիայի չեմպիոն

Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին՝  37-րդ տուրում «Բորնմուտը» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (1-1):

 

Տանտերերի կազմում 39-րդ րոպեին հաշիվը բացեց Էլի Ժունիոր Կրուպին, իսկ հյուրերը պարտությունից խուսափեցին միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում. 90+5-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Էռլինգ Հալանդը:

Չնայած այս գոլին, գրանցված ոչ-ոքին վճռորոշ եղավ չեմպիոնական մրցավազքում. «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 78 միավոր և կորցրեց տիտղոսը պաշտպանելու տեսական հնարավորությունը:

 

Արդյունքում, առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակը 82 միավորով գլխավորող Լոնդոնի «Արսենալն» անհասանելի դարձավ հետապնդողների համար և 22 տարվա ընդմիջումից հետո պաշտոնապես նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:

  • Կիսվել: