ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արսեն Զախարյանի «Չելսի» հնարավոր տրանսֆերով զբաղվում է Նոբել Առուստամյանը

Արսեն Զախարյանի «Չելսի» հնարավոր տրանսֆերով զբաղվում է Նոբել Առուստամյանը

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հնարավոր տրանսֆերով Լոնդոնի «Չելսի» զբաղվում է հայազգի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը, հաղորդում է championat.com-ը։

Այդ հարցում Նոբել Առուստամյանն ունի ֆուտբոլիստի գործակալներ Պավել Անդրեևի և Գենադի Գոլուբինի աջակցությունը։ Ամռանը անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ բանակցություններում գլխավոր դերակատարը եղել է Առուստամյանը։

Ամռանը կողմերը հասել էին համաձայնության, սակայն 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը տեղի չէր ունեցել բանկային փոխանցման անհնարինության պատճառով։ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի բանկային և ֆինանսական համակարգի դեմ։ «Չելսին» պատրաստ էր Զախարյանի տրանսֆերի համար վճարել 12,6 միլիոն եվրո։

  • Կիսվել: