շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արոնյանը պարտվել է Ուեսլի Սոյին․ Sinquefield Cup

Արոնյանը պարտվել է Ուեսլի Սոյին․ Sinquefield Cup

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup ավանդական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սև խաղաքարերով մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և պարտություն կրել։

Սոն 6 պարտիայից հետո 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արոնյանը 2,5 միավորով կիսում է 5-6-րդ տեղերը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։ Նրանք սակայն անցկացրել են 5-ական պարտիա։

Նախորդ տուրերում Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցի Յան Նեպոմյնաշչու հետ, պարտության մատնել Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։

Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի հերթական փուլն է, որի մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է։

  • Կիսվել: