երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արոնյանը կմրցի Գարի Կասպարովի հետ

Արոնյանը կմրցի Գարի Կասպարովի հետ

Ամերիկյան Սենտ Լուիս քաղաքում մեկնարկել է արագ շախմատի Champions Showdown մրցաշարը, որին ՀՀ դրոշի տակ մասնակցում է Լևոն Արոնյանը:

Նշենք, որ մրցաշարի առաջին երեք տուրերն արդեն կայացել են: Արոնյանը 1,5 միավորով ընթանում է 5-րդ տեղում (մեկ պարտություն, մեկ ոչ-ոքի և մեկ հաղթանակ), իսկ
առաջատարը 2,5 միավորով Ֆաբիանո Կարուանան է։
 
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Սեմ Շենկլանդը, Հիկարու Նակամուրան, Լենյեր Դոմինգեսը, ռուս Պյոտր Սվիդլերը, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը։
 
Մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է:

  • Կիսվել: